ՆԻԿՈՏԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ՝ COVID-19-Ի ԿԱՆԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Oxford academic գիտական հարթակում օրեր առաջ հայտնվեց ,Beyond Smoking Cessation: Investigating Medicinal Nicotine to Prevent and Treat COVID-19ե աշխատանքը։ Հեղինակը՝ ԱՄՆ Նեշվիլ նահանգի Վանդերբիլտի համալսարանի բժշկական կենտրոնի պրոֆեսոր Հիլարի Թինդլը, նկարագրում է նիկոտինի հնարավոր արդյունավետությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու եւ հիվանդության ընթացքը մեղմելու հարցում։

Բուժման կամ պատվաստանյութի բացակայության պայմաններում նոր կորոնավիրուսի պանդեմիան մարտահրավեր է նետում բժշկական հանրությանը՝ վարակի տարածումը կանխելու նոր ռազմավարություններ մշակելու տեսանկյունից: Ֆիանսիացի գիտնականներ Շանժոն եւ Ամուրան առաջ են բերել նիկոտինի օգտագործման վարկածը. ըստ նրանց՝ նիկոտինային ացետիլխոլինի ընկալիչները կարող են թերապեւտիկ թիրախ լինել՝ SARS-CoV-2 վարակի տարածումը նվազեցնելու եւ COVID-19 հիվանդությունը մեղմելու համար: Նիկոտինն օգտագործելու փորձը նպատակ ունի կանխել եւ բուժել COVID-19 հիվանդությունը բազմաթիվ պացիենտների եւ բուժաշխատողների շրջանում՝ ներառյալ ծխողներին ու չծխողներին։

 

Ինչո՞վ է պայմանավորված նիկոտինի արդյունավետությունը

Համաճարակաբանական տվյալների համաձայն՝ ծխողների շրջանում SARS-CoV-2 վարակը ավելի հազվադեպ է հանդիպում։ Ըստ երեւույթին, սա կարող է բացատրվել հենց նիկոտինի եւ ոչ սիգարետի ծխում առկա հազարավոր վնասակար քիմիական նյութերի ազդեցությամբ: Նիկոտինը նվազեցնում է ռենին-անգիոտենսին-ալդոստերոնային համակարգի (ՌԱԱՀ) ակտիվությունը։ ՌԱԱՀ մարդու եւ կաթնասունների հորմոնային համակարգ է, որը կարգավորում է զարկերակային արյան ճնշումը, արյան ծավալը եւ ջրաաղային փոխանակությունը։ ՌԱԱՀ մասնակցում է COVID-19-ի կողմից թոքային, սրտանոթային, երիկամային եւ նյարդաբանական բարդությունների առաջացման մեջ:

Հայտնի է, որ նիկոտինն ու սիգարետի ծուխը մարդու բազմաթիվ օրգաններում նվազեցնում են SARS-CoV-2-ի հիմնական ընկալիչի՝ անգիոտենզին փոխարկող ֆերմենտ 2-ի ակտիվությունը։ Թոքերում նկատված անգիոտենզին փոխարկող ֆերմենտ 2-ի նվազեցված մակարդակը բրոնխոսկոպիա անցկացնելիս նկատվել է ծխողների ու քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդություն ունեցող մարդկանց մոտ։

Այս բացահայտումների կլինիկական նշանակությունը SARS-CoV-2 ինֆեկցիոն ռիսկի տեսանկյունից դեռեւս պետք է ուսումնասիրվի։ Եթե նիկոտինն իսկապես իջեցնում է անգիոթենսինը փոխարկող ֆերմենտ 2-ի ակտիվությունը, դրանով իսկ խոչընդոտելով վիրուսային մասնիկների մուտքը բջիջներ, ապա նիկոտինի ընդունումն իսկապես կարող է նվազեցնել SARS-CoV-2 վարակի տարածումը։

Նիկոտինը կարող է նաեւ նվազեցնել COVID-19 հիվանդության ծանր ընթացքը խոլիներգիկ հակաբորբոքային ուղու միջոցով՝ խանգարելով մակրոֆագի վրա հիմնված գերբորբոքումը եւ թրոմբոցիտների ռեակտիվացմանը։ Բուժական նպատակներով օգտագործվող նիկոտինը տասնամյակներ շարունակ առանց ռիսկերի օգտագործվել է ծխախոտային կախվածությունից միլիոնավոր պացիենտներին բուժելու համար։ Այդ պացիենտների շարքում են նաեւ սուր հիվանդություններով տառապող մարդիկ։ Բացի այդ, ներկայումս հետազոտվում է չծխողների շրջանում նիկոտինի կիրառմամբ նյարդաբանական խանգարումների բուժումը։

 

Նիկոտինի կիրառությունը բժշկության մեջ

Նախքան բժշկական նպատակների համար օգտագործվող նիկոտինը հնարավոր կլինի առաջարկել որպես COVID-19 բուժման կամ հիվանդության ընթացքի կարգավորման մեթոդ, պետք են գիտական հիմքեր։ Ֆրանսիացի գիտնականները վերջերս հայտարարեցին նիկոտինի օգտագործմամբ վերահսկող հետազոտության անցկացման պլանների մասին։ Հետազոտության շրջանակներում կուսումնասիրվի նիկոտինի արդյունավետությունը COVID-19 պացիենտների ու վարակակիրների շրջանում վարակը կանխելու եւ բուժելու տեսանկյունից։ Նմանատիպ հետազոտություններ անհրաժեշտ կլինի անցկացնել նաեւ ԱՄՆ տարածքում՝ Սննդամթերքի ու դեղորայքի վարչության հաստատումը ստանալու նպատակով։

Հետագա վերլուծությունները կարող են ուսումնասիրել հեպատիկ նիկոտինի նյութափոխանակության կամ նիկոտինային ացետիլխոլինի ընկալիչների հնարավոր գենետիկ փոփոխությունները։ Վերջապես, կարող է օգտագործվել պացիենտների լայն ընտրանք, որի հետազոտությունը հիմք կդառնա հաստատելու կամ ժխտելու կորոնավիրուսը նիկոտինի միջոցով բուժելու վարկածը։ Անհրաժեշտ է, սակայն, որ ընտրանքը բավականին մեծ լինի, ինչպես նաեւ հասանելի լինի բավարար կլինիկական տեղեկատվություն՝ հստակություն ապահովելու, ինչպես նաեւ բժշկական նպատակներով օգտագործվող նիկոտինի ու ծխախոտային արտադրատեսակների միջոցով նիկոտին ստանալու ազդեցությունը տարանջատելու համար։

 

Սիգարետ եւ բժշկական նպատակներով օգտագործվող նիկոտին

Ծայրահեղ կարեւոր է COVID-19-ի կանխարգելման եւ բուժման նպատակով նիկոտինի օգտագործման ու սիգարետ ծխելու տարանջատումը։ Պետք է հստակ լինել. ծխելը կորոնավիրուսի կանխարգելման առումով որեւէ բուժական դեր չի խաղում: Ի հակադրություն՝ բժշկական նպատակներով օգտագործվող նիկոտինը ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչության կողմից արտոնագրված, մատչելի ու հասանելի թերապիա է` անվտանգ լինելու երկարաժամկետ ապացույցներով՝ ներառյալ կախվածություն առաջացնելու ցածր հավանականությունն ու հակացուցումների փոքր թիվը:

Հաշվի առնելով ծխողների շրջանում SARS-CoV-2 վարակի տարածման նկատելի ցածր վիճակագրությունը, իրատեսական է թվում բժշկական նպատակներով օգտագործվող նիկոտինի օգտագործումը՝ վարակի տարածման նվազեցման եւ հիվանդության ծանրությունը մեղմելու համար։ Անհրաժեշտություն է առաջանում նաեւ հետազոտել նիկոտինի դերը COVID-19-ի կանխարգելման եւ բուժման գործում անգամ այն մարդկանց մոտ, ովքեր չեն ծխում։

Ն. Պ.

 

 

ԿԱՇԽԱՏԵՆ ԺԱՄԸ 9-11-Ը

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 9-ից 11-ը՝ բացառությամբ շաբաթ եւ կիրակի օրերի:  Անձնագրային ծառայությունների կողմից կիրականացվեն միայն տպագրված եւ դեռեւս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի եւ հանրային ծառայության համարանիշերի տրամադրման աշխատանքներ:

 

 

717 ԴԵՊՔ

Հունիսի 4-ի դրությամբ Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Ունենք 287 առողջացած եւ 835 ինքնամեկուսացած: Կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում գրանցվել է մահվան 12 դեպք: ,Անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում հաշվի առնել պահի լրջությունը եւ շարունակել հետեւել անձնական հիգիենայի սահմանված կանոններին ու կանխարգելիչ միջոցառումներինե,- գրել է մարզպետը:

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ԹՎԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Հայաստանի Հանրապետության կառավարության երեկվա նիստին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  տեղեկատվություն է տրամադրել հակահամաճարակային եւ համաճարակային վերջին զարգացումների վերաբերյալ: Նախօրեի դրությամբ ունեցել են մինչ օրս արձանագրված դեպքերի ամենամեծ թիվը՝ 697 նոր արձանագրված դեպք. ,Հետեւաբար ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11 հազարի շեմը եւ դարձել է 11 հազար 221: Ունեցել ենք դժբախտաբար նաեւ մահվան դեպքեր՝ 6 մահվան դեպք, որի գումարային թիվը կազմում է 176: Կարող եմ ասել, որ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտավորապես նույնն է մնում՝ ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, եւ թոքերի օդափոխության սարքին միացված՝ 15 հոգիե,-ասել է նա:

Ըստ Արսեն Թորոսյանի՝ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը. ,Այս արձանագրված դեպքերի մոտավորապես 15-ից 20 տոկոսը կարիք է ունենում հոսպիտալիզացիայի եւ, միայն մնացածն է, որ մնում է տանը բուժման՝ առողջության առաջնային պահպանման օղակի հսկողության տակ? Եվ մենք ամենօրյա ռեժիմով գրեթե ձեռքով, եթե այսպես կարելի է անվանել, տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա: Եվ շատ կարեւոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք, ինչպես մինչ օրս արել ենք, շարունակենք հենց այդպես, այսինքն՝ որեւէ մեկին չենք թողնում առանց բուժօգնության: Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենը ապահովել: Ու կարծում եմ, որ մեր գործողությունները պետք է հիմնականում հենց սրանից բխենե,- ասել է Ա. Թորոսյանը:

 

 

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի Հանրապետության պարետի որոշմամբ՝ կենսաթոշակների եւ նպաստների տրամադրումը, հունիսի 4-ից սկսած, ապահովվելու է բացառապես շահառուների բնակության վայրերում ,Հայփոստե ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով: ,Հայփոստե-ից հայտնել են, որ փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ եւ նպաստներ չեն տրամադրվելու, եւ փոստատարները ոստիկանների ուղեկցությամբ ապահովելու են կենսաթոշակների եւ նպաստների առաքումը՝ ըստ բնակության հասցեների




Լրահոս