ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԳԼԽՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը կիսվել է երկրում կորոնավիրուս համաճարակի հետեւանքով առաջացած խնդիրների, իշխանությունների բացթողումների եւ այլնի մասին:

 

-Պարո՛ն Պետրոսյան, կորոնավիրուսի համավարակը գնալով ավելի է տարածվում, անգամ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է` եթե այս տեմպերով շարունակվի, ապա երկու-երեք օրից կրկին կանցնենք արգելափակման ռեժիմին: Ի՞նչ եք կարծում, այս տեմպերով մինչեւ ուր կարող ենք հասնել:

-Ես զգում եմ նրա հանդիմանանքն առ ժողովուրդը: Վարչապետն իր խոսքով կարծես թե կարգի է հրավիրում իր ժողովրդին, որ ձեզ հավաքեք, թե չէ կանցնենք  հերթական սահմանափակումներին, բայց, ցավոք սրտի, ես չնկատեցի, որ վարչապետը գոնե ինչ-որ մի ակնարկ աներ նրա մասին, որ իրենք այս հարցում  ձախողել են, այդ ,մեղադրյալե ժողովրիդին մոլորեցրել են խառնիճաղանջ ինֆորմացիաներով, երբեմն էլ կատակով ժողովրդի մոտ առաջացրել են իմիջիայլոց, անլուրջ վերաբերմունք այդ վտանգի նկատմամբ: Կանխարգելման այն կարճ ժամանակը, որ հարկավոր էր խիստ կանոնները պահպանել, իրենք անձամբ չպահպանեցին եւ վարակիչ վատ օրինակ ծառայեցին:

-Համավարակի պատճառով երկիրը  հնարավոր է ենթարկվի սոցիալական եւ տնտեսական ցնցումների: Դուք ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք:

-Իմ կանխատեսումները ձեւավորվում են զանազան մասնագիտական խմբերի  եւ անհատների վերլուծությունների  հիման վրա եւ, կարծես, հիմնականում  գերակշռում է լուրջ անհանգստությունը սոցիալ-տնտեսության առումով, ինտուիցիաս էլ ինձ հուշում է, որ մենք շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու, եւ առանց այն էլ մեր խարխուլ տնտեսությունը ենթարկվելու է ցնցումների կորոնավիրուսի, թե  նրա ածանցյալ ազդեցությունների հետեւանքով: Մենք պետք է ամուր ձգենք գոտիները, որպեսզի կարողանանք հաղթահարել, քանի որ սա շատ լուրջ մարտահրավեր է: Սակայն գոտիները ձգելու առումով վերապահում ունեմ, որովհետեւ իշխանությունների կողմից թույլ տրվող սխալները, երբեմն պահի կարեւորության չգիտակցումը, ինչպես նաեւ առաջնահերթությունների մեջ չկողմնորոշված դեգերումն անհանգստացնող է. ինքնագլխություն, չարդարաված կամակորություն եմ տեսնում: Երկրի կառավարումը  սովետական-կուսակցական  մոդելն է հիշեցնում:

-Ինչպե՞ս կարող ենք խուսափել ահագնացող ճգնաժամի անդառնալի հետեւանքներից:

-Սա մի մարդու խելքի բանը չի. Ճգնաժամից խոսափելու ելքը կա.

1.դա Կառավարության մեջ քվոտայով տեղավորված դեռ չհասունացած ,անտոմս ուղեւորներիե, նաեւ հնուց տաքուկ տեղերում ծվարած անպիտան կադրերի հեռացումն է կառավարական լծակներից:

2.Նրանց փոխարեն բանիմաց մասնագետների, նախաձեռնող նվիրյալների ներգրավումն է համազգային կադրային բանակից:

3.Հակաճգնաժամային անցումային ժամանակավոր կառավարության ձեւավորում, որն էլ լուրջ խթան կհանդիսանա համայն հայության ինտելեկտուալ, տնտեսական, ֆինանսական ներուժի համախմբման համար, ինչի հրաշալի հնարավորությունը, ցավոք  սրտի, հեղափոխությունից հետո իշխանությունները չկարեւորեցին եւ մսխեցին այդ հզոր, կարեւորագույն ռեսուրսը:

-Առհասարակ, այս օրերին ինչպե՞ս եք գնահատում ժողովրդի վարքագիծը:

-Ժողովուրդը միշտ էլ իր մեծամասնությամբ եղել է ոչ ադեկվատ, իներտ, բայց նաեւ նրանց մեղադրել չի կարելի, քանի որ ինչ տեսնում, այն էլ ընդօրինակում են: Բայց նախքան մեղադրելը եկեք ֆիքսենք`  յուրաքանչյուր ժողովրդի բոլոր շերտերի վարքի դրսեւորումների  համար պատասխանատու են երկրի իշխանությունները: Եթե ազգընտիրը թքած ունի  պարետատան որոշումների վրա եւ չի պաշտպանվում, ուրեմն նրանց էլ դա պետք չէ:

-Ինչպե՞ս եք գնահատում քաղաքի մաքրությունը, քանի որ այս ժամանակահատվածում մաքրությունն ու հիգիենան ամենակարեւոր դրույթներն են համարվում:

-Անկեղծորեն ասեմ, քաղաքային իշխանությունների կատարած աշխատանքներին այնքան էլ ծանոթ չեմ, քանի որ փետրվար ամսից տանից դուրս չեմ գալիս, միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հանրային էլ չեմ նայում, որտեղ, երեւի, պատկերում են գիշերուզօր  աշխատանքներ: Մարտ ամսին միայն մեկ անգամ ականատես եմ եղել, մեր շենքում՝ մուտքերումախտահանման աշխատանքներին, այն էլ՝ փոքրիկ ,պզիկներովե:

-Պարո՛ն Պետրոսյան, նախօրեին, Պարետի որոշմամբ, բաց տարածքներում նույնպես  պարտադիր է լինելու կրել դիմակներ: Դուք կո՞ղմ եք այդ որոշմանը:

-Պարտադիր դիմակ կրելուն կողմ եմ, ես, իմ ընտանիքը փետրվար ամսից խստիվ պահպանում է բոլոր անվտանգության կանոնները: Ցավոք սրտի, ի սկզբանե խոսք գնաց, որ դիմակները չեն պաշտպանում. եւ իմաստ չկա դրանք կրելու. եւ մարդկանց այդ տարբերակը ձեռնտու էր, արհամարհեցին վտանգը եւ դիմակ կրողին նայում էին որպես այլմոլորակայինի: Հիմա էլ  դեռ շատ են այդպիսի անհեռատես, ,ամենագետե լավատեսները: Բայց արդեն բանը բանից անցել է, եւ չես էլ կարող գուշակել, թե  որտեղից կմոտենա քեզ այդ անիծյալ վտանգը, եւ կդառնաս ,պացիենտե:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ՀԱՐԳԵՆՔ ԴԻՄԱՑԻՆԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՅԱՆՔԸ ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Կարծում եմ՝ բոլորս էլ գիտենք, թե այս համավարակի ժամանակ ինչպես պետք է մեզ պահենք, ինչպես պետք է մեր հարազատների, երեխաների նկատմամբ լինենք ուշադիր: Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել հայտնի դերասան եւ երգիծաբան Մկրտիչ Արզումանյանը (Մկոն)՝ անդրադառնալով կորոնավիրուս համավարակի տարածմանն ու երկրում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին, մասնավորապես՝ դիմակների պարտադիր կրելու հանգամանքին:

Բոլորս էլ գիտենք, որ պետք է կրենք պաշտպանիչ դիմակներ, ուշադիր լինենք միմյանց նկատմամբ եւ պարտադիր կերպով պահպանենք անվտանգության կանոնները այնպես, ինչպես որ հարկն է, որպեսզի հաղթահարենք այս բարդությունը: Նախ եւ առաջ ուզում եմ առողջություն մաղթել այն մարդկանց, ովքեր արդեն վարակվել են եւ այս ծանր ժամանակահատվածն են ապրում, իսկ մյուսներին էլ եւս մեկ անգամ հորդորում եմ ուշադիր լինել, պահել բոլոր կանոնները, հատկապես ուշադիր լինեն երեխաների նկատմամբ,-նշում է դերասանը:

Հասկանում եմ՝ բոլորիս համար էլ դժվար է դիմակներ կրել, մարդիկ կան՝ առողջական, շնչառական լուրջ խնդրիրներ ունեն, բայց արտասահմանում էլ մարդիկ նման խնդիրներով տառապում են, բայցեւ պահպանում են անվտանգության բոլոր կանոնները, բոլորը ուշադիր են մեկը մյուսի նկատմամբ: Հարգենք դիմացինին, նրա առողջությունն ու կյանքը,-հավելում է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուս համավարակի հաստատված դեպքրի թիվն անցած մեկ օրում աճելի է 697-ով` հասնելով 11221-ի:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Ամառային 32-րդ օլիմպիական խաղերը կարող են անցկացվել պարզեցված տարբերակով: Նման անհրաժեշտության մասին խոսել է Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն եւ ասել, որ եթե կան ինչ-որ միջոցառումներ, որոնք կարող են պարզեցվել, դա պետք է անել: Նշվում է, որ, բացի խաղերի հետ կապված որոշ միջոցառումներ պարզեցնելուց, հնարավոր է՝ պակասեցվի հանդիսականների քանակը: Կորոնավիրուսի թեստ հանձնելը կարող է պարտադիր դառնալ: Մարզիկների ելումուտն էլ օլիմպիական ավան կարող է կրճատվել:

Ավելի վաղ՝ այս տարվա մարտին, Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կտրուկ որոշում կայացրեց. խաղերը հետաձգեց 1 տարով, եւ այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 9-ի փոխարեն դրանք կկայանան 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Կան խոսակցություններ, ըստ որոնց, Տոկիո 2020-ն ընդհանրապես կարող է չեղարկվել:

 

 

ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ ՄԱՍԻՆ

Մադրիդի ,Ռեալիե նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտեսն ESPN-ին տված հարցազրույցում խոսել է Արքայական ակումբի նախկին դարպասապահ Կեյլոր Նավասի մասին, որն այժմ հանդես է գալիս Փարիզի ՊՍԺ-ում: ,Կեյլոր Նավասը Մադրիդի, Ռեալի լեգենդն է: Նա մեծ նվաճումների է հասել թիմում եւ օգնել է, Ռեալին տիտղոսներ նվաճել: Անկասկած, Կեյլոր Նավասի անունը պետք է դասվի, Ռեալի լեգենդար ֆուտբոլիստների շարքին,- նշել է Մորիենտեսը:

Հիշեցնենք, որ 33-ամյա Կեյլոր Նավասն Արքայական ակումբում հանդես է եկել 2014-2019 թվականներին:

 

 

ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Անգլիական ,Նյուքասլիե նոր սեփականատերերը ցանկանում են պայմանագիր կնքել Փարիզի ՊՍԺ-ի եւ Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ: Նյուքասլը պատրաստ է 33-ամյա Կավանիին դարձնել Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը՝ նրան վճարելով տարեկան 11-12 միլիոն եվրո աշխատավարձ: Էդինսոն Կավանիի տեղափոխությամբ հետաքրքրված են նաեւ Միլանի, Ինտերն ու Մադրիդի, Աթլետիկոն:

Հիշեցնենք, որ, Նյուքասլը գնելու մտադրություն ունի Սաուդյան Արաբիայի թագաժառանք Մոհամադ բին Սալմանը: Կողմերն արդեն համաձայնության են եկել ակումբի վաճառքի հարցում, սակայն գործարքի մասին դեռեւս պաշտոնապես չի հայտարարվել: Հայտնի է, որ անգլիական ակումբի դիմաց Մոհամադ բին Սալմանի հիմնադրամը վճարելու է 340 միլիոն բրիտանական ֆունտ:




Լրահոս