ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ դիմակները հայտնվել են սուրճի ապարատի մեջ։

 

ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Եթե արտոնագիր վերցվում է մեկ ամսից ավելի ժամկետով, արդյոք արտոնագրային վճարը նվազո՞ւմ է:
Համլետ Պետրոսյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասախան՝ հայտնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել ,Արտոնագրային վճարների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի դրույթներով, որի 14-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն` մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս օրենքով սահմանված 1.0 գործակիցը նվազեցվում է 0.02-ով` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությամբ ներկայացված մեկից ավելի յուրաքանչյուր ամսվա համար:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Նշենք, որ արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու, գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավոր կասեցնելու դեպքերում հավելված 8-ով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում եւ չեն վերադարձվում (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը):

ՎԱՐԿԵՐ
ՀԱՐՑ. Կարո՞ղ է արդյոք գրավառուն (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն) առանց ինձ ծանուցելու վաճառել գրավ դրված իմ գույքը:
Իրինա Գրիգորյան (36 տարեկան, վաճառուղուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, չի կարող: Եթե գրավի պայմանագրով կամ գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված գրավոր համաձայնությամբ առկա է դրույթ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին, ապա գրավառուն Ձեր կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտավոր է գրավոր` պատշաճ ձեւով ծանուցել Ձեզ (պարտապանին) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում)` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի 2-րդ մասի:
Նույն հոդվածը սահմանում է նաեւ, որ բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն իրավունք ունի իրացնելու գրավի առարկան: Վերոնշյալ համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:
Այսպիսով, Ֆինանսական կազմակերպությունը պետք է Ձեզ գրավոր ծանուցի գրավադրված գույքի իրացման վերաբերյալ, որից երկու ամիս հետո միայն կարող է իրացնել գույքը:
Ֆինանսական համակարգի հաշտարար

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Գրավով ապահովված վարկի գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում գրավատունն իրավունք ունի այդ գույքն իրացնել (վաճառել) հրապարակային սակարկություններով:




Լրահոս