«Ժամանակ» թերթը գրում է. «Քոչարյանի կողմնակից, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն ու Քոչարյանի մի քանի այլ կողմնակիցներ այս օրերին տխուր հոբելյան են նշում։
Պարզվում է՝ տարիներ առաջ հունիսի 8-ին սպանվել է «լեգենդար» Ճակոն։ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն այլ կողմնակիցների հետ միասին այսօր էլ սգում է «օրենքով գողի» մահը։
«Արդեն 26 տարի է, ինչ միասին չենք, Ճակո ջան: Ծանոթացանք հեռավոր 1980-ին ու այդ օրվանից դարձանք անբաժան ընկերներ: 26 տարի առաջ այս օրը դու մենակ թողեցիր ինձ, բայց չեղավ մի օր, որ քեզ չհիշեմ: Կհանդիպենք, բայց այս անգամ քեզ մոտ»,- գրել է նախկին ՀՀԿ-ական թաղապետը։
Շահինյանի և նման հանցագործների այսօրինակ օրգանական կապը, ըստ էության, փաստում է Ռոբերտ Քոչարյանի քրեաօլիգարխիայի պարագլուխ լինելու հանգամանքը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: