«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է պետական համակարգը Սերժի մնացորդներից մաքրելու անհրաժեշտության մասին, Երևանի Էրեբունու վարչական շրջանի բաժնի պետ Ստելլա Ավագյանը ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլև համաձայն պաշտոնական կենսագրության՝ ՀՀԿ անդամ է։
Իհարկե, այս տիկնոջ ինքնավստահությունը իր պատճառներն ունի։ Նա Յուվեցի Կարոյի խնամի՝ նախկին թաղապետ, ՀՀԿ Էրեբունու կառույցի ղեկավար Դավիթ Գրիգորյանի բարեկամուհին է։ Ի դեպ, Դավիթ Գրիգորյանի՝ «էրեբունեցի Դավոյի» իշխանությունը չի սահմանափակվում Էրեբունիով։
Նա առ այսօր գրեթե վերահսկում է Երևանի Մետրոպոլիտենի ամբողջ «շարժը»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: