Ո՞ՒՄ ՄԻԼԻՈՆՆԵՐՆ Է ԸՆՏՐԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի քաղաքապետարանի մոտ կրկին կրպակատերերն էին հավաքվել, որոնք այս անգամ սպասում էին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմանը: Կրպակատերերի այս խմբի կրպակները քաղաքապետի հրամանով աճուրդի են հանվել: Համաձայն քաղաքապետի որոշման` Երեւանի Կորյուն-Աբովյան հատվածում գտնվող գետնանցումում առկա կրպակների հարցը պետք է լուծվի մեկ մասնավորի տալու ճանապարհով: Այսինքն` կրպակատերերին կրպակների ընդհանուր նախագիծ տրամադրելու եւ այդ տեսքն ապահովելու պարտադրանքի փոխարեն որոշվել է մարդկանց ձեռքից խլել իրենց ունեցվածքը: Կրպակատերերից Գագիկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այդ տարածքի վաճառքի մրցույթին ներկայացված են երեք դիմողներ` «Գետնանցում» ՍՊԸ-ն, որը հիմնել են իրենք` Աբովյանի գետնանցումում աշխատողները եւ առաջարկել են 255 միլիոն դրամով կատարել աշխատանքները, իսկ երկու մյուս ընկերություններն ավելին են առաջարկել: 455 միլիոն դրամ առաջարկել է «Անցում-1» ՍՊԸ-ն: Իսկ Աշոտ Օհանյան անունով գործարարն առաջարկել է 400 միլիոն դրամ:Ինչեւէ, սպասելուց հետո կրպակատերերին տեղեկացրել են, որ քննարկումը տեղի է ունեցել, բայց Կարեն Կարապետյանը հաղթողի անունը կհայտարարի սեպտեմբերի 23-ին` ժամը 16:00-ին: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս