ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Յուրա Ավայանի հետ և անդրադարձել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին առնչվող քրեական գործին: Բանն այն է, որ Սյունիքի մարզային քննչական բաժնում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և նրա մերձավորների կողմից մի շարք անօրինական գործողություններ կատարելու մասով քննվում է 2 տարբեր քրեական գործեր:
Առաջինը վերաբերում է 2020 թվականի միջադեպին, որի ժամանակ Գ.-ին ապօրինի ազատությունից զրկելով օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով բռնության էին ենթարկել վստահորդիս՝ Գ. Հ., արդյունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրնսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 322 հոդվածի 2-րդ մասով և Գուրգեն Հ.-ն ճանաչվել է տուժող:
21.05.2020 թվականին վարույթն իրականացնող մարմնի կողմից կազմակերպվել էր առերես հարցաքննություններ տուժող Գ. Հ.-ի և 5 վկաների միջև: Ինչ վերաբեում է սույն գործին առնչվող երկրորդ քրեական գործին, որը վերաբերում էր տուժողի կնոջ հարազատների բնակարանի փաստաթղթերում պաշտոնական կեղծիք կատարելուն, ապա կադաստրային գործի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել էր ակնառու կեղծիք, որը պարունակում էր քրեական օրենսգրքի 314 հոդվածի հատկանիշներ:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկայն