Կրակոցներ, վիրավոր Երևանում. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. հունիսի 10-ին՝ ժամը 21:43-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 20-ամյա բնակիչ:

Միաժամանակ քաղաքացիներից ահազանգեր են ստացվել այն մասին, որ 2020թ. հունիսի 10-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հարավ Արևմտյան Ա1 թաղամասում գործող թիվ 174-րդ դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցի ձայներ:

ՀՀ ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերոհիշյալ դպրոցի հարակից տարածքից հայտնաբերվել են 3 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտի պարկուճ և 2 հատ փամփուշտի գնդակ:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս