CADILLAC, BENTLEY, HONDA մարդատար ավտոմեքենաներ. ինչ ունեցվածք ունեն նախագահն ու նրա կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնյաների 2019 թվականի հայտարարագրերը։  ArmLur.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միանձնյա երեք անշարժ գույքի սեփականատեր է, երեքն էլ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Դրանցից մեկը բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան է, չի նշվում ձեռքբերման եղանակը, երկուսը՝ անհատական բնակելի տներ են, մեկը գնել է, մյուսը՝ ժառանգություն ստացել։ Արմեն Սարգսյանը 2014 թվականին գնել է նույն տարվա արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա։

Ըստ հայտարարագրի՝ նախագահը ունի նաև արժեթղթեր։ 2019-ի վերջին Արմեն Սարգսյանը բանկում ունեցել է 1 միլիոն 279 հազար դրամի, և 368,061 դոլարի ավանդ, որից տարվա վերջում մնացել է 15 905 դոլարը։ Բացառությամբ ավանդների, նախագահ Արմեն Սարգսյանը դրամական միջոցներ ունի՝ հինգ արտարժույթներով պահվող, 4 միլիոն 562 հազար դրամ, 265 հազար դոլար, 4 միլիոն 555 հազար եվրո, 201 հազար ռուբլի, 65 հազար ֆունտ ստեռլինգ։ Արմեն Սարգսյանի ձեռքին 2019-ի տարեվերջին կանխիկ 45 000 եվրո գումար է եղել։

Անցյալ տարի Արմեն Սարգսյանը եկամուտ է ունեցել երեք աղբյուրից՝ որպես ՀՀ նախագահ ստացել է 11 միլիոն 506 հազար դրամ, ՎՏԲ բանկից ստացել է 105 283 դրամ, և Արդշինբանկից՝ 21 հազար 474 դոլար։ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունուֆար Սարգսյանը, 2019-ի վերջի դրությամբ համասեփականատեր է եղել Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանի, ունեցել է CADILLAC, BENTLEY, HONDA մարդատար ավտոմեքենաներ, որոնք գնել է։ Նունուֆար Սարգսյանի բանկային հաշիվներին 2019-ի վերջին ունեցել է 160 հազար դոլար, 340 հազար եվրո, 50 հազար ֆունտ ստեռլինգ գումար։ Կանխիկ նախագահի կինն ունեցել է 8000 եվրո։

 




Լրահոս