ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակ Դավթյանը տուն չունի. որտեղ էր անցկացվել ճակատագրական հարսանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ազատման դիմումի պատճառը միայն արտակարգ դրության ժամանակ որդու հարսանեկան արարողությունը չէր: Մենք գրել էինք, որ  տեղեկությունների համաձայն, Բագրևանդի այն առանձնատունը, որտեղ անցկացվում էր հարսանեկան արարողությունը և որը պատկանում է Արտակ Դավթյանին, տարածված տեղեկությունների համաձայն, հայտարարագրերում ներկայացված չէ: Եվ նրա առանձնատան մասին բացահայտումն էլ եղել է վերջին կաթիլը: Եվ ըստ էության, այս բացահայտումներից հետո է Արտակ Դավթյանին ասվել ազատման դիմում ներկայացնել:

Եվ ահա, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է պաշտոնյաների հայտարարագրերը և իսկապես 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրում Դավթյանը որևէ անշարժ գույքի մասին տեղեկություն չի հրապարակել: Ընդ որում, հայտարարագրի համաձայն, Դավթյանը ոչ տարվա սկզբում, ոչ վերջում անշարժ գույք չի ունեցել, ոչ էլ ձեռք է բերել: Այսինքն, ստացվում է՝ նա տուն չունի, այնինչ Բագրևանդի առանձնատունը հենց իրենն է: Հայտարարագրի համաձայն՝ Դավթյանը չունի նաև տրանսպորտային միջոց:

Իսկ ահա դրամական միջոցները հետևյալն են. 7 մլն 840 հազար դրամ, 4950 դոլար և 1450 եվրո:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս