ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը 2019 թվականի ընթացքում ոչ մի շարժական կամ անշարժ գույք ձեռք չի բերել: Դրա փոխարեն 2013 թվականին ոստիկանապետը որպես նվիրատվություն տուն էր ստացել Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում: Նա հանդիսանում է այդ առանձնատան միանձնյա սեփականատերը: Բացի այդ, 2005 թվականին նա Իջևան քաղաքում ձեռք էր բերել արտադրական նշանակության շինություն: ՀՀ ոստիկանապետը չունի շարժական գույք, ավանդներ, արժեթղթեր, սակայն հետաքրքիր են նրա դրամական միջոցների մասին տվյալները:
Ըստ այդմ, նա բանկային հաշիվներում որևէ գումար չի ունեցել, իսկ ահա որպես կանխիկ գումար տարեվերջին ունեցել է 11 մլն դրամ և 8500 դոլար: Ոստիկանության զորքերից էլ որպես եկամուտ նա ստացել է 7 մլն 538 հազար դրամ:
Ն.Հ.