Երկու օրով կասեցվել է 3 մանկապարտեզների գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օրով կասեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 և 94 մանկապարտեզների և Արաբկիր վարչական շրջանի թիվ 25 մանկապարտեզի գործունեությունը:

Իրականացված ստուգայցերի ընթացքում այս մանկապարտեզներում հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների պահպանման մի շարք խախտումներ, մասնավորապես`

❌երեք մանկապարտեզներն էլ ապահովված չեն եղել հոսող տաք ջրով,

❌արձանագրվել է սպասքի լվացման հաստատված կանոնների պահպանման թերացում,

❌մանկապարտեզներից մեկում խմբերի սանհանգույցներում աղբամաններ չեն եղել:




Լրահոս