ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է թաղապետարանի աշխատակիցը ջուր շփում քաղաքացու վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Արմինե Համբարձումյանն օրեր առաջ  անդրադարձել էր իր հետ տեղի ունեցած մի միջադեպին, որի գլխավոր հերոսը եղել է վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Կենտրոնում տեղի ունեցած միջադեպին: Նա հայտնել է, թե իրեն և մորն անպատվել են, ջուր շփել իրենց վրա:

«Մայրիկիս հետ ման էինք տալիս կենտրոնում իմ շնիկ Բելլային՝ իմ տան շրջակայքում։ Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում շունս կանգ առավ և սկսեց հոտոտել մայթեզրին տնկած փոքրիկ թուփը։ Հանկարծ դիմացի մայթի սրճարանում նստած ոմն «տղուկ» պինգ-պոնգի պես կտրուկ ցատկում է դեպի մեզ և սկսում բղավել, որ այդ թուփն ինքն է տնկել և թույլ չի տալիս, որպիսի իմ շունը հոտոտի այն, սկսում է անպատվել 65-ամյա մայրիկիս։ Ես շատ քաղաքավարի հարցրեցի, թե արդյոք նա սեփականաշնորհել է փողոցի այդ հատվածը և արդյոք ունի սեփականաշնորհման վկայական։ Նա սկսեց բավականին ագրեսիվ կերպով բղավել, որ չունի նման թուղթ, սակայն ինքն է բարելավել այդ փոքրիկ հողակտորը, ինքն է թուփ տնկել, և ես իրենից պետք է խնդրեմ, որպիսի իմ շունն այդ թփերից հոտ քաշի, շունը կարող է վնասել թուփը, կեղտոտել», – պատմում է նա։

Արմինե Համբարձումյանը պատմում է, որ  շունն ընդամենը թփերից հոտ է քաշել, չի կեղտոտել: «Սկսվեց վիճաբանություն, նա անպատվեց իմ մորը, ինձ, սկսեց բղավել, ցիտում եմ․ «Ինձ ստեղ բոլորը ճանաչում են, ես Սաքոն եմ, դու իմ հետ չես շփվել, հեսա որ հետս շփվես, կիմանաս՝ ես ով եմ, ես էս տարածքի Սաքոն եմ, սաղ ինձ գիտեն, հեսա որ դու էլ ճանաչես, կջոկես, որ սաղ իմ ասածովա լինելու, ինձանից պետքա խնդրես, որ շունդ թփերից հոտ քաշի, լսում ես արա։ Հեսա մի լավ էլ մոտիկից դու կճանաչես ինձ, նոր խելքդ գլուխդ կհավաքես ու կջոկես, որ շունդ էտ թփերից հոտ չի քաշելու, էտ ես եմ քեզ ասում, պիտի ինձ խնդրես, թուփը ես եմ տնկել»։

Հրապարակված տեսանյութում երևում է, որ երբ նա մոտենում է երիտասարդին, վերջինս ջուր է շփում նրանց ուղղությամբ: Ինչպես արդեն նշեցինք, այս տեսանյութի «հերոսը» թաղապետարանի աշխատակից է:




Լրահոս