Ինչու որոշ պաշտոնատար անձինք հայտարարագիր չեն ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի հունիսի 10-ից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հրապարակվել են պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, որոնք հասանելի են հետևյալ հղմամբ՝ http://cpcarmenia.am/hy/declarations-registry/։

Հանձնաժողովից հայտնում են, որ նոր տեսակի կորոնավիրուսի՝ տարածման պատճառով եղել են պաշտոնատար անձինք, նրանց ընտանիքի անդամներ, ովքեր մեկուսացման պատճառով հայտարարագրերը լրացնելու հնարավորություն չեն ունեցել։ Բացի այդ, տեխնիկական խնդիրների պատճառով որոշ պաշտոնատար անձինք, նրանց ընտանիքի անդամներ չեն ծանուցվել կամ ծանուցվել են ուշացած։

Այս բոլոր դեպքերում Հանձնաժողովն անհատապես կապ է հաստատել հայտարարատուների հետ և տրամադրել է լրացուցիչ 7-օրյա ժամկետ հայտարարագրերի լրացման համար, ինչպես նաև սահմանել է, որ բոլոր այս դեպքերում հայտարարագրերը չեն համարվում օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված։




Լրահոս