ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Armlur.am-ի հետ զրուցել է իր քաղաքականությամբ զբաղվելու, կուսակցություն հիմնելու, իր թիմակիցների, իր «շուրջ հավաքված» անձանց, իշխանությունների հրաժարականի եւ այլ հարցերի մասին:
-Պարո՛ն Վանեցյան, Դուք մշտապես եղել եք ուժային կառույցներում եւ անակնկալ կերպով հայտարարեցիք, որ այլեւս զբաղվում եք քաղաքականությամբ: Ձեզ ի՞նչը ստիպվեց գալ քաղաքականություն:
-Առաջին հերթին ինձ քաղաքականությամբ զբաղվել ստիպեց պատասխանատվությունը մեր երկրի եւ մեր ժողովրդի առջեւ: Որովհետեւ այն, ինչ կատարվում է մեր երկրում վերջին 1 տարվա եւ մի քիչ ավել ժամանակահատվածում, ուղղակի անթույլատրելի է:
-Դուք հիմնել եք կուսակցություն, իսկ Հայաստանում 100-ից ավելի կուսակություններ կան: Ինչի՞ բացն է լրացնելու «Հայրենիք» կուսակցությունը: Ի՞նչ բաց կետեր կան, որոնք պետք է լրացվեն:
-Դրա մասին կարելի է շատ երկար խոսել. մեր հիմնական նպատակն այն է , որ մեր հայրենիքը լինի պաշտպանված, անվտանգ, իսկ մեր քաղաքացին ապրի լավ եւ արժանապատիվ: Մեր բոլոր ջանքերն ուղղված են դեպի դրան:
-Կուսակցության ստեղծումից հետո մշտապես՝ հատկապես իշխանությունը հայտարարեց, որ Դուք կուսակցությունում չունեք այնպիսի անձինք, որոնք հայտնի են հանրությանը՝ չհաշված մի քանի հոգու: Ովքե՞ր են Ձեր շուրջ հավաքվել:
-Իմ շուրջ հավաքվել են շատ-շատ մարդիկ: Թե՛ հանրային դեմքեր, թե՛ հանրությանն անհայտ դեմքեր են, եւ հենց մեր ուժը դրա մեջ է: Մեր կուսակցության շուրջ համախմբվում են տարբեր մարդիկ, սկսած սովորական քաղաքացուց, որը չունի որեւէ հանրային ճանաչում, մինչեւ մադրիկ, որոնք ունենք քաղաքական մեծ փորձ: Մեր կառավարման ոլորտի ուժը հենց դրա մեջ է, որ մեր շուրջ համախմբվում են տարբեր մարդիկ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Սյունէ Համբարձումյան