ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր եղջերավոր կենդանիները կհամարակալվեն Հայաստանում. որքան գումար կհատկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման եւ հաշվառման ծրագիրը: Ծրագրի նպատակն է հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ: Ի դեպ, մեկնարկային տարում կհամարակալվի և կհաշվառվի Հայաստանի ողջ տարածքում առկա շուրջ 800 հազար գլուխ Խոշոր Եղջերավոր Կենդանի, ինչի համար անհրաժեշտ է ձեռք բերել ընդհանուր առմամբ 1 մլն 600 հազար հատ ականջապիտակ, իսկ հաջորդ տարիներին կհաշվառվի տարեկան շուրջ 245 հազար գլուխ ԽԵԿ:

Ծրագիրը բաղկացած է լինելու երկու բաղադրիչներից՝ համակարգի գործարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում և ծառայությունների մատուցում, որը վերաբերում է համարակալման բուն գործընթացին և տվյալների թվայնացմանը: ԽԵԿ համարակալման դաշտային աշխատանքների կազմակերպման, դրանց հաշվառման և տվյալների թվայնացման աշխատանքները համակարգվելու և իրականացվելու են ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս նպատակով պետական բյուջեից նախատեսվում է ընդհանուր առմամբ 1 մլն 440 հազար դրամի չափով հատկացում՝ ծրագրով նախատեսված շուրջ 800 հազ գլուխ ԽԵԿ հաշվառելու և համարակալելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ




Լրահոս