Արայիկ Հարությունյանը` Արցախում խմելու ջրի խնդրին է անդրադարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին հրավիրել է
աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում խմելու ջրի խնդրին:
Խորհրդակցությանը մասնակցում էին տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր
Միրզոյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը,
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և շրջանային վարչակազմերի ղեկավարները:
Արայիկ Հարությունյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել մասնագետների այն
մտահոգությունների վրա, որ հանրապետությունում այս տարի արձանագրվել են նորմայից շատ ցածր
տեղումներ, ինչի հետևանքով մեծ է ռիսկը, որ բազմաթիվ բնակավայրերում ամառային շոգ ամիսներին
խմելու ջրի խնդիր է առաջանալու: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են այլընտրանքային տարբեր
միջոցներ բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար:
Հանրապետության նախագահը հանձնարարել է կառավարությանը՝ ներկայացնել այդ ուղղությամբ
կատարվելիք աշխատանքների բոլոր ծախսային միջոցները:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև ներհամայնքային ճանապարհների
սալապատման աշխատանքների ակտիվացման, սոցիալական տարբեր խմբերի համար
բնակարանաշինության, կապիտալ շինարարության և այլ ծրագրերի:




Լրահոս