
Հուլիսի 1-ին ղազախական «Ակադեմիա Օնթուստիկ» ակումբի մարզիկները պատրաստվում են
Ղազախստանի Առաջին խմբի առաջնությանը։
Այս տարի ղազախական ակումբը հանդես է գալիս նոր մարզիչով, որն էլ մեր հայրենակից Լևոն
Ղասաբօղլյանն է: Նախքան համավարակի տարածումը ակումբը Ղասաբօղլյանի գլխավորությամբ
մասնակցել է Անթալիայում ուսումնամարզական հավաքի, սակայն, վիրուսի տարածմամբ պայմանավորված,
մարզումները դադարեցվել են: Ինչպես նշում է մարզիչը այժմ մեկնարկել է ակտիվ մարզումների փուլը,
որպեսզի ըստ արժանվույն մեկնարկեն և ավարտին հասցնեն առաջնությունը:
Լևոն Ղասաբօղլյանը հայ ֆուտբոլիստ է, կիսապաշտպան։ Նրա հայրը` Սամվել Ղասաբօղլյանը, անվանի
մարզիչ է։ 2017 թվականին մարզիչն իր սան Էդգար Ասլանյանի հետ ընդգրկվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի
հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը հանուն ընկերության» ծրագրում։