Վարչապետի մոտ քննարկվել են շահութահարկի առավել նպաստավոր պայմանների ստեղծման հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը, քննարկվել են բիզնեսի համար շահութահարկի գծով առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հարկային վարչարարության մեխանիզմներին, ներկայացված առաջարկություններին ու կարծիքներին:

Կարևորելով գործարար միջավայրի բարելավման ու բիզնեսին հնարավորինս օժանդակություն ցուցաբերելու կառավարության քաղաքականությունը՝ վարչապետը հանձնարարել է հնչեցված առաջարկների հիման վրա գործադիրի հաստատմանը ներկայացնել համապատասխան նախագիծ:




Լրահոս