«Փաստ» օրաթերթը գրում է. «ԵՊՀ շուրջ վերջին զարգացումներից հետո ԿԳՄՍ նախարարությունը, ըստ կարգի, ձեռնամուխ է եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձեւավորելու: Ռեկտորի ժ/պ Գեղամ Գեւորգյանը, որը Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հաջողակ գործարար Սենիկ Գեւորգյանի եղբայրն է, փոշմանել է եւ ցանկանում է ռեկտոր դառնալ:
Ըստ «Փաստի» տեղեկությունների, նա կարողացել է իր շուրջ կոնսոլիդացնել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Գեւորգ Մուրադյանին, որը նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահն է եւ հույս ունի վերանշանակվել: Ըստ շրջանառվող տեղեկությունների, վերջինս իր նեղ շրջապատում հայտարարել է, թե մինչ ռեկտորի ընտրություններն այս իշխանությունները չեն լինելու, եւ կարելի է Գեւորգյանին ռեկտոր ընտրել:
Ի դեպ, վերջին երկու տարիներին ԵՊՀ-ում իշխանությունների դեմ պայքարող Վահագն Վարագյանը նույնպես խոստացել է օգնել Գեւորգյանին, եթե վերջինս պատրաստ է պայքարել այս իշխանությունների դեմ:
Փաստացի, համալսարանում կարծես թե համընդհանուր կոնսոլիդացիա է ձեւավորվում իշխանությունների դեմ, որը խիստ մտահոգել է հեղափոխությանը մասնակցած համալսարանականներին, որոնք դժգոհում են, թե «սրա՞ համար էինք փողոց դուրս եկել», հիշեցնելով, որ երբ իրենք պայքարում էին, Գեւորգյանը Փաշինյանի դիմաց դռներ էր փակում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում