«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ արևմտյան գրանտներով սնվող հայտնի շրջանակները պլանավորում են ՀՀ իշխանություններին հերթական «արջի ծառայությունը» մատուցել։
Ըստ տեղեկությունների, նրանք այս փուլում ձեռնամուխ են եղել ՀՀ երրորդ հանրապետության գոյության շուրջ երեք տասնամյակների ընթացքում տեղի ունեցած աղմկոտ սպանությունների հետ կապված քրեական գործերի վերաբացման գործընթաց իրականացնել։
Մեր ունեցած տեղեկության համաձայն, սա արվում է ՀՀ գործող իշխանության հետ նախապես համաձայնեցված։
Այս նախաձեռնության կազմակերպիչների բնորոշմամբ, այս քայլը կարող է լավ աջակցություն լինել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որպեսզի հնարավորություն ընձեռվի այս տուրբուլենտ փուլում ամրացնել սեփական դիրքերը։ Փոխարենը նրանք ակնկալում են իշխանության մեջ իրենց դիրքերի առավել խորացում, մասնավորաբար մի շարք կարևոր երկրներում դեսպանների պաշտոնների տեսքով»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում