ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Armlur.am-ի հետ զրուցել է նախկին իշխանությունների հետ իր կապի, Միքայել Մինասյանի այն հայտարարության մասին, թե ինքը Նիկոլ Փաշինյանի հորդորով «սուրհանդակի» դեր է կատարել, ԱԺ ,Իմ քայլըե խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այն աղմկահարույց հայտարարության մասին, թե Վանեցյանը գուցե հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված է եղել ու ի վերջո ինչու է Վանեցյանը շրջել ռուսական համարանիշներով ավտոմեքենայով:
-Ձեզ ներկայիս իշխանությունը կապում է նախկին իշխանության հետ. նշում են, որ Դուք որեւէ կերպ չեք քննադատում Միքայել Մինասյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարանին գրեթե համարում եք քաղբանտարկյալ, իսկ Դաշնակցության հետ համագործակցում եք: Դուք նախկին իշխանությունների հետ ինչ կապ ունեք:
-Ես առիթ ունեցել եմ ասելու եւ նորից կկրկնեմ. կա սուտ, մեծ սուտ եւ կա փաշինյանական սուտ: Բոլոր պնդումները տեղափովում են փաշինյանական ստի մեջ: Կա մեկ փաստ, որով կարող են ինձ մեղադրել նախկին իշխանությունների հետ կապի մեջ:
-Միքայել Մինասյանը հայտարարել է, որ Դուք եղել եք սուրհանդակ…
-Միքայել Մինասյանի այդ փաստի ներկայացումից հետո, 7-8 իշխանությունների տառապանքները, ի վերջո, հասան իրենց նպատակակետին՝ իմ դեմ հարուցվեց քրեական գործ: Եթե դա համարում ենք, որ Միքայել Մինասյանը ինձ ինչ-որ լավություն է արել, կամ դրանով ես դարձել եմ նրա հետ փոխկապակցված անձ, դա ուղակի ծիծաղելի է:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Սյունէ Համբարձումյան