ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական
բաժնում ավարտվել է Երևան քաղաքի 36-ամյա բնակչի կողմից դիտավորությամբ նախկին ընկերուհու առողջությանը
ծանր վնաս պատճառելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Պարզվել է, որ Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը, 2020 թվականի մարտի 29-ին` ժամը 22:30-ի
սահմաններում, իր բնակարան այցելելու և ընտանիքի անդամներին անհանգստացնելու համար, տաքսի ավտոմեքենայի սրահում ծեծի է ենթարկել իր նախկին ընկերուհուն՝ հարվածելով նրա գլխին և մարմնի տարբեր մասերին:
Այնուհետև, երբ ընկերուհին հեռացել է, տղամարդն իր մեքենայով հետապնդելով ու հասնելով նրան,
շարունակել է վիճաբանել և քաշքշել, որի ընթացքում իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ
հարվածել է նախկին ընկերուհուն՝ պատճառելով մարմանական ծանր վնասվածք:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 36-ամյա բնակչին մեղադրանք է
առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի
1-ին մասի և 118-րդ (ծեծ) հոդվածի հատկանիշներով: Վերջինիս կալանավորվել է:
Նախաքննությունը ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է
դատարան: