Armlur.am-ի տեղեկություններով, այսօր ժամը 12.00-ին խորհրդարանը սկսկելու է Հատուկ նիստը, որի ժամանակ պետք է ներկայացվի արտակարգ դրությունը երկարացնելու մասին նոր նախագիծը: Ըստ մեր տեղեկությունների, խորհրդարան է գալու անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կներկայացնի այն փոփոխությունները, որոնք կատարվելու են նախագծով:
Ըստ մեր տեղեկությունների, ԱԺ իմքայլական պատգամավորներին հորդորել են խորհրդարանում լինել, քանի որ թեժ օր է սպասվում: Նշենք, որ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ որոշվել է միայն սադրանքների դեպքում արձագանքել խորհրդարանական ընդդիմությանը՝ մասնավորապես ԲՀԿ խմբակցությանը: Սակայն այսօր հնարավոր է վարչապետն իր ելույթի ժամանակ բոլոր հարցերին տա պատասխան՝ հատկաես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե կառավարությունը 100 տոկոսով պետք է հեռանա:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ