ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ ՕՐԻՆԱԶԱՆՑՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ ՀՀ ոստիկանությունը, ի դեմս ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների, վերջերս կրկին իրականացնում է քաղաքական հետապնդումներ ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցի անդամների եւ ակտիվիստների նկատմամբ:«Հրազդանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի նորանշանակ պետի անմիջական հրահանգով ՀԱԿ վերջին հանրահավաքի նախօրյակին ոստիկաններն այցելել են բազմաթիվ քաղաքացիների բնակարաններ` վերջիններիս «խորհուրդ տալու»` չմասնակցել հանրահավաքին:Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցը հարկ է համարում հիշեցնել, որ ՀՀ ոստիկանության լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքով:l ՀՀ ոստիկանության պաշտոնյաների հակաօրինական հրահանգներն ի զորու չեն ազդել մեր երկրում սահմանադրական կարգը վերականգնելու, համատարած կոռուպցիան եւ ամենաթողությունը վերացնելու, ահագնացող արտագաղթը կասեցնելու եւ ազատ ու ժողովրդավարական Հայաստան ունենալու համար պայքարող մեր ժողովրդի կամքի վրա: Ընդհակառակը, արդյունքում հենց ոստիկաններն են հայտնվում ողորմելի եւ ծիծաղելի վիճակում, երբ համոզվում են, թե ինչ ապուշ են իրենց հրահանգ տվողները:l ՀՀ օրենք խախտելը բնավորություն դարձրած յուրաքանչյուր ոստիկան վաղ, թե ուշ պատասխան է տալու օրենքի առաջ։Ոստիկանության վերը նշված գործողությունները համարելով անթույլատրելի` Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցը հայտարարում է.Հետայսու Հրազդանի ոստիկանության որեւէ ծառայողի կողմից լիազորությունների վերազանցման դեպքում ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցը թիրախավորված քաղաքական ակցիաներ կիրականացնի Հրազդանի ոստիկանության անօրինական գործողությունների դեմ` հրապարակելով օրինազանց ոստիկանների անուններ, լուսանկարններ եւ տեսաձայնագրություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս