Ինչու Եվրախորհրդարանն աղմկահարույց հայտարարությունը տարածեց միայն հիմա, և ով է իրավիճակի պատասխանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդարանի պատգամավորները հունիսի 11-ին համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ: Ընդ որում, պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի մասով ԵԽ մշտական ​​զեկուցող Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի մասով ԵԽ մշտական ​​զեկուցող Ժելյանա Զովկոյի՝ հունիսի 10-ին ներկայացված համատեղ հայտարարության մեջ նշված է․

«Այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու իշխանությունների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը: Ուստի, մենք խորը ափսոսանք ենք հայտնում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», – ասված է հայտարարության մեջ:

ArmLur.am-ը փորձել է հասկանալ նման հայտարարություն տարածելու պատճառները. ի վերջո ու՞մ բացթողումն էր և ինչու՞ հայկական կողմը չի կարողացել կանխել այն: Նախ ընդգծենք, որ այս հայտարարությունը տարածել է Եվրոպական խորհրդարանի Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, այսինքն Հարավային Կովկաս և Հայաստան համագործակցության հանձնաժողովը: Ընդ որում, Հայաստանն այդ հանձնաժողովում ունենում է երկու անդամ: Այժմ այդ հանձնաժողովում փոխնախագահը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն է: Այսինքն, հենց նա պետք է որևէ կերպ կանխեր այսպսիսի հայտարարության տարածումը:

Բացի այդ, այս հայտարարությունը հակասում է  մինչ այդ Եվրախորհրդարանի կողմից ընդունված հայտարարություններին և փաստաթղթերին: Անցյալում նման ձևաչափով՝ այս պաշտոնյաների կողմից համատեղ հայտարարություն չի ընդունվել: Այս երևույթն ինքնին աննախադեպ է: Օրինակ 2010 թվականի դեկտեմբերին այսպիսի հայտարարություն էր եղել.

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

1. ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը բացարձակապես չունի այլընտրանք; կոչ է անում բոլոր կողմերին խոսքով եւ գործով ամբողջությամբ հարգել այդ սկզբունքը եւ ակտիվ ջանքեր գործադրել` հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

2. ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը, Մադրիդյան փաստաթղթում ամրագրված հիմնարար սկզբունքները, 2009թ. հուլիսի 10-ին Լ’Աքվիլայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հիմնարար սկզբունքների ցանկին վերաբերող հայտարարությունը, եւ 2009թ. դեկտեմբերի 2-ին ընդունված հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ նախարարական հայտարարությունը:

3. սատարում է 2010թ. հուլիսի 17-ին Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որով հանձնառություն ստանձնած կողմերին հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու մասին` հիմնված Հելսինկինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների վրա:

4. գտնում է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է ներգրավված լինեն բանակցային գործընթացում:

5. ընդգծում է 2010թ. դեկտեմբերի 1-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից արված վերջին համատեղ հայտարարության կարեւորությունը, որում նշվում է, որ ժամանակն է վճռական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ:

6. ընդգծում է, որ 2010թ. հուլիսի 17-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության ընդհանուր սկզբունքներից որեւէ մեկին նախապատվություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հակամարտության հավասարակշռված լուծումը:

7. համոզմունք է հայտնում , որ տարածաշրջանային համագործակցությունը կարող է մեծ օգուտ բերել եւ հակամարտության կարգավորումը այդպիսի համագործակցության համար նոր հնարավորություններ կստեղծի; համոզված է , որ անհրաժեշտ է ակտիվացնել տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը եւ որ դրան ուղղված քայլերը կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության լուծման համար բարենպաստ մթնոլորտի վրա;

8. ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը համաձայնության գալ ուժի չկիրառման եւ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու վերաբերյալ;

9. ափսոսանք է հայտնում վերջերս շփման գծում տեղի ունեցած զինված աճող միջադեպերի կապակցությամբ, որոնք մարդկային զոհերի պատճառ են հանդիսանում եւ կոչ է անում ձեռնարկել լրացուցիչ միջոցներ` այդպիսի միջադեպերը նվազեցնելու ուղղությամբ, ինչպիսին կարող է հանդիսանալ շփման գծում ուժեղացված մոնիտորինգը; 10. ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Աստրախանում արված մարդասիրական ջանքերին, մասնավորապես` պատերազմի գերիների եւ վերջերս տեղի ունեցած հրաձգությունների հետեւանքով սպանվածների դիակների փոխանակմանը վերաբերող համատեղ հայտարարությունը:

Այսպիսով, Եվրախորհրդարանի այս երեք պաշտոնյաների համատեղ հայտարարությունը հակասում է Եվրախորհրդարանի, Եվրամիության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախկինում արված հայտարարություններով հաստատված կարգավորման տրամաբանությանը

 




Լրահոս