Կառավարության նիստը մեկնարկել է, որի ժամանակ քննարկվում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է: Նա նիստում նախ կրկին խոսեց այս պահին առկա թվերի մասին, որոնք ներկայացնում են կորոնավիրուսային իրավիճակը, ապա ընդգծեց, որ այն պատճառները, որի համար արտակարգ դրություն էր հայտարարվել, չեն վերացել:
«Սա երրորդ երկարաձգումն է և նախագծով փոփոխություններ ենք կատարել: Առաջարկում ենք սահմանափակել ԴԱՀԿ լիազորությունները, որպեսզի արգելանք չդրվեն այն գումարների վրա, որոնք տրամադրվել են կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար», – նշեց Բադասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում