Թուրքիայում հունիսի 11-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 17 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։
Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 49․190 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 987 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 17, ապաքինման՝ 1.021 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 147.860 մարդ, իսկ 643 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 174․023, մահվան՝ 4․763 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2 մլն 500.890-ի։