
Արտակարգ դրության պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ
ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն
գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվում են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ
հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով:
Հարուցված քրեական գործերով երկու անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնց
նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ:
Նշված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Քաղաքացիներին հորդորում ենք հետամուտ լինել արտակարգ դրության պայմաններում պարետի
որոշումների պահանջների և կանոնների պատշաճ կատարամանը, ինչպես նաև՝ ենթարկվել ինչպես ՀՀ ոստիկանների,
այնպես էլ իրավապահ այլ մարմինների ծառայողների օրինական պահանջներին՝ ՓՐԿԵԼՈՎ ԿՅԱՆՔԵՐ: