
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 2020թ. հունիսի 11-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ ոստիկանության գնդապետ Վրույր Վալերիի Խաչատրյանը նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալ:
ԱՀ նախագահի ստորագրած նույն հրամանագրի համաձայն՝ ոստիկանության փոխգնդապետ Արտեմ Անատոլիի Հարությունյանը նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ:
Հունիսի 12-ին ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորայր Բաբայանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին և մաղթել հաջողություններ: