Արարատ Միրզոյանը՝ ԱԺ հատուկ նիստի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան հայտարարություն է տարածել ԱԺ արտահերթ նիստի վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,

Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ. Ազգային ժողովի հատուկ նիստը կսկսվի ժամը 13.00-ին:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան




Լրահոս