Ռուբեն Մելիքյանին բերման ենթարկեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին:

Հիշեցնենք, որ Ռուբեն Մելիքյանը միայնակ ակցիա էր իրականացնում Ազգային ժողովի մոտ՝ պահանջելով քաղաքացիներին վերադարձնել խաղաղ հավաքներ անելու իրավունքը, որից զրկված են՝ կապված արտակարգ դրության հետ:

Նրա հետ մեկտեղ ակցիա էր իրականացնում նաև Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյան, որն անհեթեթ է որակում հավաքների արգելքի մասին որոշման երկարաձգումը։

«Սա ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարում է, այլև Սահմանդրության, օրենսդրության, կոնվենցիաների, որոնք մենք միացել ենք։ Ինձ շատ բարկացրեց դեպքը, երբ մարդը միայնակ ակցիա է իրականացնում կառավարության դիմաց, ոստիկանները հեռացնում են նրան»,-նշել էր Ալավերդյանը:




Լրահոս