Ազգային ժողովի հատուկ նիստը մեկնարկեց: Նիստում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու մասին հարցը: Մարտի 16-ին հայտարարաված արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով: Սա արդեն երրորդ դեպքն է: Ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը իր խոսքում թվային տվյալներ ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է այս պահին՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով:
«Իրավիճակը ճգնաժամային է և սա պետք է արձանագրել: Հարց է առաջանում, թե որն է հայեցակարգային պատկերացումը, որով կարող ենք հաղթահարել համավարակը: Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր մտքում է և մեր գլխում: Այն կարող է հաղթահարվել միայն վարքագծային փոփոխություններով: Կորոնավիրուսի համավարակը կարող է գոյություն ունենալ 1.5 տարի. անգամ կան գնահատականներ, որ 5 տարի», – նշեց Փաշինյանը:
Նա նկատեց, որ ամենօրյա թվերը ցույց են տալիս, թե մեզ ոնց ենք պահել վերջին 7-14 օրվա ընթացքում: «Եթե կանոնները չպահպանվեն, համավարակի հաղթահարումը լինելու է անհնարին», – հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում