ՄՆԱՑ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Հայաստան» հանրախանութի աշխատակիցներն իրավունք չունեն վերելակից օգտվելու: Ավելին, վերելակի վրա փակցված էր այսպիսի նախազգուշացում` «Տոնավաճառի աշխատողներին արգելվում է վերելակից օգտվել եւ ապրանք բարձրացնել. կտուգանվի»:Երեկ «Ժողովուրդ»-ը կրկին այցելեց «Հայաստան» հանրախանութ` պարզելու, թե ինչ է փոխվել մեր հրապարակումից հետո: Արձանագրեցինք, որ աշխատակիցներն ազատորեն օգտվում են վերելակից, քանի որ բոլոր տեսակի զգուշացումները պոկված են պատից:Պարզվում է` «Ժողովուրդ»-ի ««Հայաստանն» էն ժամանակ էր «Հայաստան»», հրապարակումից հետո «Հայաստան»-ի սեփականատեր Հայրապետ Հայրապետյանը խիստ բարկացել է` իմանալով, որ կատարվածի մասին թերթում նյութ է տպագրվել, եւ հրահանգել է պոկել պատերի նախազգուշացումները տուգանքի վերաբերյալ: Անհասկանալի է մնում հարցը` մինչ այդ Հայրոն չի՞ իմացել, որ վերելակներից իր աշխատակիցները չեն կարողանում օգտվել, թե՞ իմացել է, բայց հանուն եղբոր տիկնոջ ու նրա մայրիկի` փորձում էր զոհաբերել ողջ կոլեկտիվին: (Հենց նրանք էին արգելել առեւտրականներին օգտվել վերելակից, որպեսզի իրենց վարսավիրանոցի ու մարզասրահի աշխատակիցներն անարգել բարձրանան վերեւ): Ամեն դեպքում ողջունելի է, որ Հայրապետյանն արագ արձագանքեց:Հիշեցնենք, որ նույն հրապարակման մեջ նշել էինք նաեւ, որ Հայրապետ Հայրապետյանը խոստացել է, սակայն մինչ օրս չի կառուցում անհրաժեշտ ավտոկայանատեղին, որի բացակայության պատճառով «Հայաստան»-ի հաճախորդները սակավացել են:ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ




Լրահոս