Ինչպես հաղորդել ջրաչափի ցուցմունքն ու ինչպես վճարել սպառած ջրի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի բաժանորդներ,
COVID – 19 դեմ պայքարի շրջանակներում, «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցների կողմից
բնակարաններ այցելելու սահմանափակումներից ելնելով, խնդրում ենք ջրաչափի ցուցմունքը հաղորդել
հետևյալ կապուղիներով.
1. Չափիչ սարքի ցուցմունքի լուսանկարն ուղարկելով սպասարկող մասնագետ – տեսուչին՝ viber
հավելվածով;
2. Գրանցվելով veolia.am պաշտոնական կայքում /«Սպառողներին» / «Առցանց ծառայություններ»
/ «Մուտք» / «Ցուցմունքների մուտքագրում»/ և, կատարելով պահանջվող հրահանգները,
մուտքագրել;
3. Զանգահարելով «Հեռախոսային կենտրոն»՝ 1-85, 011.300-185 կամ 0 800 00 185 /անվճար/
հեռախոսահամարով:

ԻՆՉՊԵՍ ՎՃԱՐԵԼ ՍՊԱՌԱԾ ՋՐԻ ԴԻՄԱՑ

Հարգելի բաժանորդներ,
Հոգալով Ձեր առողջության և անվտանգության մասին՝ «Վեոլիա Ջուր»–ը կոչ է անում սպառած ջրի դիմաց
վճարումները կատարել առցանց՝ էլեկտրոնային համակարգերի և վճարային տերմինալների միջոցով։
Ընկերության բոլոր բաժանորդների սպասարկման գրասենյակները չեն գործելու մինչև 30.06.2020թ.
ներառյալ:
Էլեկտրոնային համակարգերով վճարումների հետ կապված հարցերի և խնդիրների դեպքում զանգահարեք
մեզ 1-85 հեռախոսահամարով:




Լրահոս