
Ազգային ժողովի հատուկ նիստը մեկնարկեց: Նիստում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու մասին հարցը: Մարտի 16-ին հայտարարաված արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով: Սա արդեն երրորդ դեպքն է: Ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապա պատգամավորները նաև հարցեր ուղղեցին վարչապետին: Նիկոլ Փաշինյանը պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին ի պատասխան հայտնեց, որ ապատեղեկատվության աղբյուրի հայտնաբերման շուրջ աշխատանքներ են տարվելու: Վարչապետի խոսքով, կարևոր է որպեսզի իմանան՝ որտեղից է գալիս այդ ապատեղեկատվությունը:
Մանրամասները՝ տեսանյութում