ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» Պետական ոչ առևտրային կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Արգիշտի-1» ՍՊԸ-ի : Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, «Արգիշտի-1» ՍՊԸ-ում 50 % մասնաբաժին ունի Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, իսկ մնացյալ 50 %-ն էլ նախկին քաղաքապետի եղբորն է պատկանում՝ Սեյրան Դարբինյանին:
Այս ընկերությունը տարիներ շարունակ սնվել է պետական բյուջեից և առանց մրցույթների ստանում է շինարարություն իրականացնելու նախագծերի ֆինանսավորումը: «Արգիշտի-1» ՍՊԸ-ն գրանցված է Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի 6 հասցեում: Նույն հասցեում է գրանցված նաև «Լոռիի ճանապարհների շահագործման և շինարարական» ՓԲԸ-ն: ՓԲԸ-ում իր փայատեր լինելու փաստը չի ժխտել նախկին քաղաքապետ Դարբինյանը:
Ի դեպ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» Պետական ոչ առևտրային կազմակերպությունը նախկին քաղաքապետին պատկանող ընկերությունից գումար է պահանջում : Հետաքրքիր է՝ ինչ որոշում կկայացնի դատարանը այս գործով:
Ի դեպ նշենք, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանն է: Հուսանք, որ այս գործը քնող դատավոր Նաիրա Մխիթարյանին չի կաշկանդի այն հանգամանքը, որ իր կոլեգայի հոր դեմ հայց է ներկայացվել դատարան, եւ օբյեկտիվ որոշում կկայացնի:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան