Ազգային ժողովի հատուկ նիստը մեկնարկեց: Նիստում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու մասին հարցը: Մարտի 16-ին հայտարարաված արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով: Սա արդեն երրորդ դեպքն է: Ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապա պատգամավորները նաև հարցեր ուղղեցին վարչապետին:
ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արված հայտարարություններին՝ կապված բուժհաստատություններում տեղ չլինելու և մահվան դեպք արձանագրվելու հետ կապված: Նաև Տոնոյանը մեր երկրի ամենօրյա թվերը համեմատեց այլ երկրների հետ: Փաշինյանը նկատեց, թե եվրոպական շատ երկրներ արդեն հաղթահարել են դժոխքը՝ ի տարբերություն Հայաստանի:
Մանրամասները՝ տեսանյութում