
Ազգային ժողովի հատուկ նիստը մեկնարկեց: Նիստում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու մասին հարցը: Մարտի 16-ին հայտարարաված արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով: Սա արդեն երրորդ դեպքն է: Ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապա պատգամավորները նաև հարցեր ուղղեցին վարչապետին:
Վերջինիս հարց ուղղեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա խոսեց ոստիկանության աշխատակիցների պահվածքի մասին: «Թող տուգանք գրեն, թևը քաշելը, գետնին գցելը դատապարտելի է», – նկատեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում