ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին փոխնախարարի բնակարանի թալանի գործով Քննչական կոմիտեն որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 24-ին գողության դեպք էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչեւ հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն եւ բնակարանից հափշտակել ոսկյա եւ բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր եւ գումար։ Եվ փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ : Բնակարանը , որտեղից գողություն էր կատարվել, պատկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Արեւիկ Անափիոսյանին:

«Ժողովուրդ» օրաթերթն այն ժամանակ փորձել էր մեկնաբանություն ստանալ Անափիոսյանից, սակայն վերջինս տեղի ունեցածը խիստ անձնական էր համարել եւ հայտարարել, թե այդ ամենով զբաղվում են իրավապահները : Եվ ահա 5 ամիս անց նախաքննական մարմինը որոշում է կայացրել կասեցնել նախկին փոխնախարարի բնակարանի թալանի գործը. ասել է, թե իրավապահներին այդպես էլ չհաջողվեց բացահայտել , թե ով կամ ովքեր են մուտք գործել նախկին փոխնախարարի տուն եւ այն թալանել :

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս