Օրերս ԱԺ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ իշխանության ներկայացուցիչները գնումների ոլորտում մշակել են կոռուպցիոն մեխանիզմներ, այսպես ասած՝ թաթախված են մաքսանենգ գործունեության մեջ, Հայաստանում և արտերկրում ձեռք են բերել թանկարժեք բնակարաններ և այլն։ ԱԺ պատգամավորի գրառումը հրապարակվել էր նաև որոշ լրատվամիջոցներում։ Հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է ուղարկվել հիշյալ հրապարակումը՝ դրանում նշված հանգամանքների վերաբերյալ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Հոդվածի կապակցությամբ պարզաբանումների և հանցագործության մասին սահմանված կարգով հաղորդում տալու նպատակով՝ հունիսի 10-ին Արտյոմ Ծառուկյանը հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ պայքարի վարչություն, որտեղ, հայտնել է, որ բացի իր գրառած տեղեկություններից՝ այլ տվյալների չի տիրապետում, հրաժարվել է վերը նշված տեղեկությունների կապակցությամբ հաղորդում տալուց՝ պատճառաբանելով, որ առերևույթ հանցագործության վերաբերյալ հիմնավոր որևէ փաստի չի տիրապետում և բավարար հիմքեր չունի:
Պատգամավորին կանչել են Քրեական ոստիկանություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ