
ՀՀ անկախության 20-ամյակի միջոցառումների կազմակերպիչները Թուրքիայի արտադրության շապիկներ են նվիրում մարդկանց: Բոլոր նրանք, ովքեր ունեն «2011 Հայաստանը դու ես» գրությամբ շապիկներ, կարող են ուշադրություն դարձնել պիտակին, որի վրա նշված է «Made in Turkey»: Նվերները խաղարկվում են ռադիոալիքների եւ այլ լրատվամիջոցներով: ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների հանրային կապերի պատասխանատու Արեւիկ Բադալյանը «Հետք»-ին հայտնել է, թե իրենք գաղափար անգամ չունեն, որ շապիկները Թուրքիայում են արտադրվել: