Ջիվան Հայրապետյանը նշանակվել է Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին հաստատել է կառավարության որոշումներ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Համլետ Սլավայի Ապրեսյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Ջիվան Սուրենի Հայրապետյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ:




Լրահոս