
Ազգային ժողովի հատուկ նիստը մեկնարկեց: Նիստում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու մասին հարցը: Մարտի 16-ին հայտարարաված արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով: Սա արդեն երրորդ դեպքն է: Հատուկ նիստի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մեր հարցուպատասխանի արդյունքում արձանագրեցինք, որ ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք ունի, բայց պետք է լինի չափանիշների համատեքստում և չբերի իրավունքների ոտնահարման», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում