
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված` հունիսի 15-ից ժամանակավորապես չի գործելու ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 41/3 հասցեով տեղակայված ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 5 բաժինը:
Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: Հարկ վճարողներին և քաղաքացիներին սպասարկման ծառայությունները մատուցվում են սպասարկման բոլոր բաժինների կողմից: