Ազգային ժողովի հատուկ նիստը մեկնարկեց: Նիստում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու մասին հարցը: Մարտի 16-ին հայտարարաված արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով: Սա արդեն երրորդ դեպքն է: Հատուկ նիստի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«ՀՀ բոլոր քաղաքացիները, բոլոր անձինք պարտավոր են ենթարկվել իրավական ռեժիմով սահմանված վարքագծին՝ անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից և այլ առանձնահատկություններից: Քաղաքական հայտարարությունները չեն կարող սահմանափակվել և չեն կարող սահմանափակվել նաև պատասխան հայտարարությունները», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում