
Մարտի 12-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել քաղաքացի Ս. Մ.-ի կողմից կալանավորված անձ Ն. Պ.-ի համար բերված դեղորայքը, որի արդյունքում «Կարդիոմագնիլ» մակնշմամբ տարայի խցանում առկա թաքստոցից հայտնաբերվել են 1.87 գրամ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 3.00 և 3.05 գրամ քաշերով, մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգվածներ, իսկ «Vitamin C»-ի տարայի խցանի միջից հայտնաբերվել է 2.73 գրամ քաշով, արտաքուստ անհայտ ծագման դեղնավուն, կասկածելի զանգված։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։