Կարողացավ ինձ համոզել․ Լիլիթ Կարապետյանը` 45-ամյակի եւ տարեդարձի անակնկալների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Լիլիթ Կարապետյանն օրեր առաջ նշել է հոբելյանական 45-ամյակը: ArmLur.am-ի հետ անկեղծ զրույցում երգչուհին պատմել է ծննդյան օրվա մանրամասների եւ ընկերների անակնկալների մասին։

«Այս տարի, ինչպես բոլորն այնպես էլ ես, որոշել էի, որ տարեդարձս չեմ նշելու, բայց գիշերն իմ ամենալավ ընկերներիցս Վիգենը Ահարոնյան զանգեց, ասաց` «Լիլ ջան ուզում եմ կիսվեմ հետդ, արի մի քիչ քայլենք»: Քանի որ նա երեկոները քայլում է, կարողացավ ինձ համոզել տանից դուրս գալ քայլելու։ Ասեցի լավ, դուրս եկանք քայլեցինք, սրճարանում սուրճ խմեցինք, հետո գնացինք Հաղթանակի զբոսայգի, մայր Հայաստանի մոտ, գիտեի, որ մի բան մտածել են: Ընկերներս դուրս եկան փուչիկներով, շամպայնով, սալյուտներիով շնորհավորեցին, այդպես շատ երջանիկ վերադարձանք տուն, իհարկե անվտանգության կանոնները պահելով»,-պատմեց երգչուհին։
Լիլիթ Կարապետյանի խոսքով՝ ընկերների կողմից անակնկալներն այդքանով չեն ավարտվում։

«Հաջորդ օրն առավոտյան մայրիկիս հետ որոշել էինք, որ ես, մայրս եւ որդիս կնստենք, կնշենք, բայց էլի առավոտյան զանգեցին ընկերներս, ասացին` «Լի՛լ, մի հատ շուտ իջի, էլի մտածեցի, որ ինչ-որ մի անակնկալ են պատրաստել, իջա ներքեւ, տեսնեմ ինչ, արդեն պատրաստվել ու սպասում են ինձ Աշատարակի ձորում` իմ ամենսիրած վայրում, 7 հոգու համար տեղ են վերցրել: Այսպես ընկերներս ինձ համար օրս տոն դարձրին` շատ լավ ու գեցեցիկ անակնկալներ մատուցելով»,-ընդգծու է նա։

Լիլիթ Կարապետյանը նաեւ նշում է, որ հայրենիքից հեռու գտնվող ընկերները նույնպես հրաշալի ծաղկեփնջերով ու նվերներով շնորհավորել են իրեն։

«Անկեղծ ասած, չէի սպասում նման անակնկալներ, այն էլ այս կարանտինային եւ դժվարին պայմաններում։ Ես միայն մի բան եմ մաղթում ու ցանկանում, որ բոլորը մոռանան այս ժանտախտը, հիշողություններից ջնջվի այս վիրուսը, համաճարակը»,-հավելում է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս