ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են ուղեգրվում COVID-19-ի թեստավորման․ մանրամասնում է նախարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, թե ովքեր են ուղեգրվում COVID-19-ի թեստավորման։ COVID-19-ի թեստավորման են ուղեգրվում այն անձինքն, ովքեր հիվանդ են ծանր սուր շնչառական վարակով, ունեն բարձր ջերմություն ու հազ կամ հևոց, շփվել են հաստատված COVID-19-ի վարակով անձի հետ և ունեն քրոնիկ հիվանդություններ, նրանց մոտ առկա է ջերմություն կամ շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ։

COVID-19-ի թեստավորման են ուղեգրվում նաև այն անձինք, որոնց մոտ ախտորոշվել է թոքաբորբ, մանկաբարձական ստացիոնար ընդունվող ծննդկաններ կամ կանանց կոնսուլտացիա հաճախող հղիներ, որոնց մոտ առկա է ջերմություն, հազ կամ հևոց, հաստատված COVID-19-ով մորից ծնված նորածինը, բուժաշխատողներ, որոնք աշխատում են որևէ բժշկական հաստատությունում, որոնք ունեն ջերմություն, հազ կամ հևոց։

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս