Գագիկ Ջհանգիրյանի դիմումի հետքերով․ Վճռաբեկ դատարանում արդեն որոշում ունեն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործից մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել, որպեսզի նոր երեւան եկած հանգամանքի հիմքով անվավեր ճանաչվեն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը: Եվ այսպես, ըստ մեր տեղեկությունների՝ Գագիկ Ջհանգիրյանը կրկին անգամ դիմել է Վճռաբեկ դատարան, որի վարույթ ընդունել-չընդունելու հարցը առայժմ քննարկան փուլում է:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի մեծամասնությունն արդեն դրական որոշում է ընդունել բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ, եւ մնացել է այն տեխնիկապես ձեւակերպելու հարցը: Ըստ լուրերի՝ այդ որոշման ընդունմանը նպաստել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ընկերական խնդրանքը, ինչին չեն ընդդիմացել պալատականները: Եվ ի՞նչ է այս ամենը ենթադրում. եթե Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել եւ բավարարի Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, ապա նախկին գլխավոր դատախազին վճարման ենթակա կլինի 90-100 միլիոն դրամ:

Նշենք, որ 2019 թվականի նոյեմբերի 29-ին գրել էինք, որ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահի` պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քորչարյանը ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Այս գործով ՀՀ վարչական դատարանում դեռեւս նիստերը շարունակվում են:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս